Ընդհանուր դրույթներ

  • Ուղարկված հայտը համարվում է վերջնական ամրագրում: Կարճ ժամանակում Դուք կստանաք Ձեր ամրագրումը հաստատող ծանուցում հայտի մեջ նշված էլեկտրոնային հասցեին:
  • Բնակարանի ամրագրումն առանց վճարման չեղյալ կարելի է համարել մուտքի ժամից 48 ժամ առաջ, եթե ամրագրումը չի կատարվել այլ պայմանով:
  • Վերջին րոպեին ամրագրումը չեղյալ հայտարարելու կամ դրա մասին չտեղեկացնելու դեպքում գանձվում է տուգանք՝ բնակարանի ամրագրման ամբողջ գումարի մեկ գիշերվա արժեքի չափով:
  • Այլ փոփոխություններ ամրագրման մեջ առանց որևէ վճարի կարելի է կատարել մուտքից 48 ժամ առաջ:
  • 3 և ավելի բնակարան ամրագրելու պարագայում, ամրագրումը չեղյալ համարելու կամ փոփոխության մասին անհրաժեշտ է տեղեկացնել ժամանումից 30 օր առաջ:
  • Ստանդարտ սակագներով ամրագրում կատարելիս անհրաժեշտ է տրամադրել վավեր կրեդիտ քարտի տվյալներ: Բացի այդ քարտի վրա պետք է լինի ամրագրման առաջին օրվա արժեքի չափով գումար: «Մայ Ըփարթմենթս Երևան»-ը իրավասու է սառեցնել ամրագրման առաջին օրվա գումարը ժամանումից 48 ժամ առաջ, ինչպես նաև կրեդիտ քարտից հանել ամրագրման առաջին օրվա գումարը ժամանումից 48 ժամից ուշ ամրագրումը չեղյալ համարելու դեպքում: Անվավեր կրեդիտ քարտի տվյալներ ներկայացնելու դեպքում «Մայ Ըփարթմենթս Երևան»-ը իրավունք ունի պահանջելու նոր, վավեր կրեդիտ քարտի տվյալներ և չեղարկելու ամրագրումը 24 ժամվա ընթացքում նոր տվյալներ չներկայացնելու դեպում:
  • Չվերադարձվող սակագնով ամրագրում կատարելիս անհրաժեշտ է տրամադրել վավեր կրեդիտ քարտի տվյալներ: Անվավեր կրեդիտ քարտի տվյալներ ներկայացնելու դեպքում «Մայ Ըփարթմենթս Երևան»-ը իրավունք ունի պահանջելու նոր, վավեր կրեդիտ քարտի տվյալներ ամրագրում կատարելու պահից սկսած 24 ժամվա ընթացքում: 24 ժամից հետո կրեդիտ քարտի տվյալների բացակայության դեպքում «Մայ Ըփարթմենթս Երևան»-ը իրավունք ունի չեղարկելու ամրագրումը:
  • Երեք տարեկանից ցածր երեխաները բնակարաններում մնում են առանց վճարի:
  • Մուտքի ժամը 14:00-ն է, ելքի ժամը՝ 12:00-ն:
  • Հյուրի անձը հաստատվում է ըստ ներկայացված փաստաթղթի, այն է՝ անձնագիր, նույնականցման քարտ, վարորդական իրավունք:
  • Սահմանված ժամից ուշ ելք/շուտ մուտք հնարավոր է բնակարանի հասանելիության և նախնական պայմանավորվածության դեպքում: Ուշ ելքի/շուտ մուտքի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ վճարում:
  • Վճարումները կատարվում են ժամանելիս կանխիկ հայկական դրամով կամ քրեդիտ քարտով (Visa, Master Card, Maesrto, Arca, American Express): Հնարավոր է նաև բանկային փոխանցում: Որոշ դեպքերում կարող է առաջանալ կանխավճարի անհրաժեշտություն: Հետագա մանրամասները կտրամադրվեն յուրաքանչյուր ամրագրման համար գրավոր՝ էլ. փոստով:

Անհաղթահարելի ուժի ազդեցություն

Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, կապի միջոցների աշխատանքի խափանում, իրավիճակներ, որոնք ընդհանուր են տվյալ շրջանի համար, և այլն):