«Մայ Ըփարթմենթս Երևան» բնակարանները գտնվում է Երևանի հենց սրտում՝ կենտրոնական Աբովյան փողոցի վրա: Բոլոր բնակարանները թարմ վերանորոգված են և կահավորված, ունեն խոհանոց և սանհանգույց, հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով: Բնակարանները գտնվում են միևնույն շենքում, որն ունի վերելակ:
Շրջակայքում կան բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, ժամանցի վայրեր: Այստեղից ընդամենը 5-10 րոպեում ոտքով կարելի է հասնել քաղաքի կենտրոնում գտնվող գրեթե բոլոր տեսարժան վայրերին՝ Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոն, մայրաքաղաքի կենտրոնական հատված՝ Հանրապետության Հրապարակ, Կասկադ, Պատմության թանգարան կամ պարզապես զբոսնել Երևանյան գլխավոր փողոցներով:
Բնակարանները սպասարկվում են 24 ժամ, շաբաթվա յուրաքնչյուր օր: Մեր աշխատակիցները սիրով կաջակցեն Ձեզ ցանկացած հարցում և կտրամադրեն Ձեզ հետաքրքող տեղեկատվություն:
Մեր նպատակն է դարձնել Ձեր հանգիստը մեր բնակարաններում անմոռանալի՝ շնորհիվ հյուրընկալ մթնոլորտի և ուշադիր վերաբերմունքի: