«Մայ Ըփարթմենթս Երևան» բնակարանները գտնվում են քաղաքի կենտրոնում: Ընդամենը 2-3 րոպե ոտքով հեռավորության վրա գտնվում է մետրոյի «Երիտասարդական» կայարանը և ավտոբուսի կանգառը: Բնակարաններից ոտքով կարելի է հասնել Երևան քաղաքի գրեթե բոլոր տեսարժան վայրերը՝ Օպերայի և Բալետի Ազգային Թատրոն, Մատենադարան, Կասկադ համալիր, Օղակաձև զբոսայգի և այլն:
Շրջակայքում կան բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ և զվարճանքի վայրեր:
Ինչպես հասնել օդանավակայանից
Զվարթնոց օդանավակայանը գտնվում է մոտ 15 կմ հեռավորության վրա Երևանից: Դուք կարող եք հասնել բնակարան մոտավորապես 20 րոպեում՝ օգտվելով հետևյալ տրանսպորտային միջոցներից.
Տրանսֆեր ծառայություն
Մեր բարեկիրթ վարորդները հարմարավետ ավտոմեքենաներով Ձեզ կարող են տեղափոխել օդանավակայանից բնակարան և հակառակը: Նշենք, որ մեր կայքից առցանց ամրագրում կատարելու դեպքում միակողմանի տրանսֆեր ծառայությունը տրամադրվում է անվճար:
Տաքսի
Դուք հեշտությամբ կարող եք տաքսի վարձել՝ դիմելով օդանավակայանի տաքսի ծառայությանը: Այն գործում է շուրջօրյա:
Հասարակական տրանսպորտ
Օդանավակայանից գործում են երթուղային տաքսիներ N17-ը և N18-ը, որոնք սպասարկում են մինչ 20:00: Երթուղային տաքսիների մեկնարկի կետը գտնվում է օդանավակայանի ելքի աջ կողմում: N18-ը Ձեզ կհասցնի մինչ մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղից կարելի է ոտքով քայլել դեպի Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ:
Կապ
Մեզ էլեկտրոնային նամակ ուղարկեք
Կոնտակտային տվյալներ
- Աբովյան 34, 0009, Երևան, Հայաստան
- (+374 10) 600 708, 600 709
- [email protected]
- www.myapartmentsyerevan.com