1. Ինչպե՞ս հասնել բնակարան:

Մեր կողմից առաջարկվող բնակարանները գտնվում են Երևանի կենտրոնում՝ Աբովյան 34 հասցեում: Այստեղից մոտավորապես 10 րոպեում կարելի է հասնել Օպերայի և Բալետի շենք և ավելի քիչ քան 10 րոպեում՝ մայրաքաղաքի կենտրոնական հատված՝ Հանրապետության Հրապարակ:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևալ էջ: Կապ

2. Որո՞նք են Երևանի տեսարժան վայրերը:

Մենք առաջարկում ենք Ձեզ քայլել դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Բալետի և Օպերայի Ազգային Ակադեմիական թատրոն, որտեղից Դուք կտեսնեք հայտնի Կասկադ համալիրը, որտեղ էլ գտնվում է ժամանակակից արվեստի թանգարանը: Բարձրանալով Կասկադի աստիճաններով և հասնելով ամենաբարձր կետին, Ձեր առջև կբացվի քաղաքի հիանալի տեսարան… Եթե եղանակը բարենպաստ է, Դուք հնարավորություն կունենաք տեսնել նաև բիբլիական Արարատը:

3. Ինչպիսի՞ եղանակ է Հայաստանում:

Հայաստանյան կլիման արևադարձային է … Տարվա 4 եղանակները խիստ արտահայտված են Հայաստանում: Գարունը շատ հաճելի է այստեղ, շատ են արևային օրերը, տեղում են նաև անձրևներ: Օդը մաքուր է, ծաղկում են ծաղիկները և ծառերը:

Ամռանը մեզ մոտ շատ տաք է և արևոտ, երեկոները զով են և շատ դուրեկան:

Խոսքերով հնարավոր չէ փոխանցել աշնանային Հայաստանի գույների առատությունը: Միանշանակ պետք է այցելել Հայաստանի հյուսիս տարվա այս եղանակին:

Ձմեռն ինքնին հիանալի է, քանի որ այս ժամանակ են տոնում Ամանորը: Թեղենիս լեռան լանջերին, ուր բավականաչափ ձյուն է տեղում, կարելի է ձմեռային սպորտաձևերով զբաղվել:

4. Ապահո՞վ է արդյոք Երևանում:

Քաղաքը շատ ապահով է թե՛ ցերեկը, և թե՛ գիշերային ժամերին: Հանցագործությունները և նման միջադեպերը բավականին հազվագյուտ երևույթներ են:

5. Հնարավո՞ր է արդյոք գումար փոխանակել Երևան ժամանելիս:

Ինչպես օդանավակայանում, այնպես էլ Երևան քաղաքում գործում են փոխանակման կետեր, որոնք բաց են ամեն օր 24 ժամ:

6. Դուք տրամադրում եք ամրագրումը հաստատող փաստաթուղթ:

Հայտը ուղարկելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին ստացված ամրագրման ծանուցումը համարվում է հաստատող փաստաթուղթ։

7. Վճարման կարգը:

Վճարումները կատարվում են ժամանելիս՝ հայկական դրամով: Դուք կարող եք վճարումները կատարել նաև փոխանցումով և քրեդիտ քարտով (Visa, Master, Maestro, ArCa):

8. Արդյոք գանձվում է որևէ գումար ամրագրումը չեղյալ հայտարարելու համար:

Ամրագրումը չեղյալ հայտարարելը անվճար է, եթե այն իրականցվում է հյուրանոց մուտք գործելուց 48 ժամ առաջ: